Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Ես չեմ կառուցել եկեղեցին, որ խնդրեմ քանդել այն»

© FB profile / Левон Чидилян
Левон Чидилян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թբիլիսիի երբեմնի հայկական վանքի մայր տաճարը բացառիկ ճարտարապետական գլուխգործոց էր, որի ոչնչացումը չի արդարացվում ոչնչով, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թբիլիսիում «Հայարտուն» հայկական մշակույթի կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը։
Լևոն Չիդիլյան

Ժամանակին կոմունիստները քանդել են Թբիլիսիի հոյակերտ հայկական վանքային համալիրը, որը եզակի կառույց է եղել Վրաստանում, ասաց  Թբիլիսիում «Հայարտուն» հայկական մշակույթի կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը։

Նրանք պատճառաբանել են, թե իբր հայ աշխատավորները ուզում են եկեղեցին քանդել, դիմել են քաղաքային իշխանությանը անցած դարի 30-ական թվականներին, ստորագրահավաք են կազմակերպել, իսկ ով չի ստորագրել՝ շանտաժի են ենթարկել կամ գնդակահարել։

Չիդիլյանը պատմեց, որ  իշխանությունները դիմել են նաև հայ հոգևորականներին` պահանջելով եկեղեցին քանդելու թույլտվություն տալ, հոգևորականներից մեկը քաղաքավարի պատասխանել է. «Ես չեմ կառուցել եկեղեցին, որ խնդրեմ քանդել այն», և երկու օր անց նա անհետացել է։

Տաճարը ապաստարան և հոգևոր տուն է եղել բազմաթիվ հայ գործիչների համար, այդ թվում` գրող Հովհաննես Թումանյանի, իսկ տաճարի պանթեոնում թաղված էին զորապետ Միքայել Լորիս-Մելիքովը, ազգությամբ հայ Թբիլիսիի քաղաքապետները, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը, Ալեքսանդր Մանթաշովը, հոգևորական Գաբրիել Այվազովսկին և ուրիշներ։ Տաճարի և գերեզմանոցի փլուզումից հետո աճյունների փրկված մասերը վերաթաղվել են Խոջիվանքում, մյուս մասը` Սուրբ Գևորգ հայ առաքելական եկեղեցու բակում։

Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի միջոցով (FM106)։

Լրահոս
0