Հայաստանի պատմության մասնիկը` Աբու Դաբիի համալսարանի հավաքածուում

© Sputnik / Сергей Субботин / Անցնել մեդիապահոցЦентр города Абу-Даби
Центр города Абу-Даби - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աբու Դաբիի համալսարանին կից Akkasah լուսանկարչական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մի լուսանկար, որում պատկերված է Ալեքսանդրիայի հայկական նվագախումբը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Աբու Դաբիի համալսարանի Akkasah լուսանկարների  կենտրոնը (գտնվում է Նյու Յորքում) զբաղվում է լուսանկարների համեմատական պատմությամբ և  արաբական աշխարհում ժամանակակից լուսանկարչական պրակտիկայով։ Կենտրոնի գործունեությունն ուղղված է նաև աշխարհի տարբեր երկրների լուսանկարչական մշակույթների և ավանդույթների ուսումնասիրությանն ու  կապերի հաստատմանը։

Կենտրոնի խոշոր հավաքածուում ուրույն տեղ է գտել Ալեքսանդրիայի հայկական նվագախմբի լուսանկարը, որը թվագրված է 1924 թվականով։ Լուսանկարն արվել է Studio Aïda ստուդիայում։

Մինչև 1952  թվականը Եգիպտոսի հայ համայնքը հասնում էր 60 հազարի, հիմնական մասն ապրում էր Ալեքսանդրիայում։ Այսօր Եգիպտոսի հայկական համայնքում մոտավորապես 2000 մարդ կա։

Русская версия

Լրահոս
0