ՄԻՊ փաստահավաք աշխատանքները վկայում են`գնդակոծության են ենթարկվել նաև գյուղերի դպրոցները

© Пресс-служба Омбудсмена РАВ обстрелянных со стороны Азербайджана пограничных селах Армении проводился сбор фактов
В обстрелянных со стороны Азербайджана пограничных селах Армении проводился сбор фактов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի կողմից արկակոծված սահմանամերձ գյուղերում կատարվել են փաստահավաք աշխատանքներ:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Մայիս-հունիս ամիսներին ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի գնդակոծությունների կապակցությամբ փաստահավաք աշխատանքներ կատարելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 20-ին այցելել են Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղեր: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ–ի գրասենյակից։

Село Баганис - Sputnik Արմենիա
«Այս վիճակը դարձել է մեր կենսակերպի մի մասը». Բաղանիսի համայնքապետը`գնդակոծության մասին

Միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան՝ տեղի են ունեցել առաձնազրույցներ գյուղապետի, վարչական շրջանի ղեկավարի, գյուղի բնակիչների հետ: Կատարվել են նաև տեղանքի, գնդակոծության  վերաբերյալ հրապարակային տվյալների և անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ:

Փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել են նաև գյուղերի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց ու տարեցների կյանքի համար ակնհայտորեն վտանգավոր գնդակոծությունների հետքեր: Փաստահավաք աշխատանքները վկայում են, որ գնդակոծության են ենթարկվել նաև գյուղերի մանկապարտեզներն ու դպրոցները: Այս ամենը հաստատում են, որ խաղաղ բնակիչների տների ուղղությամբ արձակվել են թիրախային կրակոցներ:

Ադրբեջանական զինված ուժերի այս ոտնձգություններն ակնհայտորեն խախտում են մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պահանջները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արդեն իսկ սկսվել է կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում՝ հատուկ մեթոդով: Ամփոփման արդյունքում կկազմվի հատուկ զեկույց՝ միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով:

© Пресс-служба Омбудсмена РАՏավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները
Տավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները - Sputnik Արմենիա
1/4
Տավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները
© Пресс-служба Омбудсмена РАՏավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները
Տավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները - Sputnik Արմենիա
2/4
Տավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները
© Пресс-служба Омбудсмена РАՏավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները
Տավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները - Sputnik Արմենիա
3/4
Տավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները
© Пресс-алужба Омбудсмена РАՏավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները
Տավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները - Sputnik Արմենիա
4/4
Տավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները
1/4
Տավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները
2/4
Տավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները
3/4
Տավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները
4/4
Տավուշում ՄԻՊ- փաստահավաք աշխատանքների արդյունքները

Տավուշի մարզ այցելության ընթացքում Պաշտպանը ծանոթացել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների խնդիրներին, որոնք վերաբերել են առավելապես  սոցիալական ապահովության իրավունքին: Դրանց լուծմանը նպաստելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

Լրահոս
0