Նախագահն ընդգծել է հանրային ծառայության համակարգի բարեփոխման կարևորությունը

© PresidentУ ПРЕЗИДЕНТА СОСТОЯЛОСЬ СОВЕЩАНИЕ ПО ТЕМЕ РЕФОРМЫ СИСТЕМЫ ОБЩЕСТВЕННОЙ СЛУЖБЫ
У ПРЕЗИДЕНТА СОСТОЯЛОСЬ СОВЕЩАНИЕ ПО ТЕМЕ РЕФОРМЫ СИСТЕМЫ ОБЩЕСТВЕННОЙ СЛУЖБЫ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Նախագահի 2016թ. դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծված՝ Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել հատկապես քաղաքացիական ծառայությանն առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Աշխատանքային խմբի ղեկավար փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նախագահին ներկայացրել է մշակված նախագծերի հիմնական նորամուծությունները, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության լիազոր մարմնի կարգավիճակին, դրա կազմավորմանը և լիազորություններին վերաբերող հարցերը:

Խորհրդակցության ընթացքում Հանրապետության նախագահն ընդգծել է սահմանադրական փոփոխությունների կենսագործման շրջանակներում հանրային ծառայության համակարգի բարեփոխման և դրա արդյունավետության բարձրացման կարևորությունը:

Ներկայացված նախագծերով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ քննարկման արդյունքում աշխատանքային խմբի ղեկավարին տրվել են մի շարք հանձնարարականներ՝ հաշվի առնելով խորհրդակցության ժամանակ ձևավորված մոտեցումներն ու հնչած առաջարկությունները:

Լրահոս
0