Երևանի վարչական շրջանների ղեկավարների անունները հրապարակվեցին

© Sputnik / Asatur YesayantsМэрия Еревана
Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարները:

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հրապարակել է վարչական շրջանների ղեկավարների ցանկը։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արտավազդ Սարգսյանը, Ավան վարչական շրջանինը` Մանվել Ջավադյանը, Արաբկիր վարչական շրջանինը` Հովհաննես Վարդանյանը, Դավթաշեն վարչական շրջանինը` Ռուսլան Բաղդասարյանը, Էրեբունի վարչական շրջանինը` Դավիթ Գրիգորյանը, Կենտրոն վարչական շրջանինը` Արա Սադոյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանինը` Արտակ Ալեքսանյանը, Նոր Նորք վարչական շրջանինը` Արմեն Ուլիխանյանը, Նորք-Մարաշ վարչական շրջանինը` Վաղինակ Մկրտչյանը, Նուբարաշեն վարչական շրջանինը` Արթուր Կիրակոսյանը, Շենգավիթ վարչական շրջանինը` Արմեն Սարգսյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանինը` Արտակ Հանիսյանը:

Լրահոս
0