Արամյան. «Մշտապես կան ռիսկեր»

© Sputnik / Asatur Yesayants / Вардан Арамян
Вардан Арамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության գործունեության հնգամյա ծրագրի հիմքում համաշխարհային տենդենցների, Հայաստանի ներքին տնտեսական պոտենցիալի վրա հիմնված վերլուծություններն են: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ կառավարությունն ամեն ջանք գործադրելու է խոստացած 5% տնտեսական աճ ապահովելու համար: Նա շեշտեց, որ ջանքերի մասին մանրամասն գրված է կառավարության առաջարկած ծրագրում:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետ. «Այս ճանապարհով կհասնենք մեր երազած Հայաստանին»

«5 տարվա ընթացքում մենք ուղղակի ֆիքսելու ենք 5% աճ: Մեկ տարի կարող է 4,7 լինել, մյուս տարի կձգտենք ավելի բարձր ցուցանիշի, որպեսզի միջինում ապահովենք 5 տոկոս ցուցանիշը: Մենք պետք է նաև 5 տոկոս աճի վրա մյուս տարի ևս 5 տոկոս աճ ունենանք, և այդպես շարունակ, իսկ դա արդեն լուրջ տնտեսական ցուցանիշ կլինի»,- ասաց Արամյանը:

Այդուհանդերձ, ըստ Արամյանի, կան գործոններ, որոնց դեմ կառավարությունն անզոր է:

«Մենք ապրում ենք գլոբուսի վրա, և կան անկանխատեսելի տենդենցներ, որոնք մեզ վրա էլ են ազդում: 2013 թվականին որևիցե մեկը չէր կարող կանխատեսել, որ ՌԴ-ն ԵՄ և ԱՄՆ բլոկի հետ քաղաքական հիմքով կունենա կոնֆլիկտ, որը կվերածվի տնտեսական պատերազմի: Սա որևէ մեկը չէր կարող հաշվի առնել,- ասաց նախարարը

Սակայն Արամյանը վստահեցրեց, որ կառավարության ծրագրում նույնիսկ այս անկանխատեսելի ռիսկերն են հաշվի առնվել, որոնց արդյունքում ընդունվել է միջինացված հինգ տոկոս ցուցանիշը:

Լրահոս
0