ՀԱՊԿ–ն պատրաստվում է խաղաղապահ միլիցիա ստեղծել

© Sputnik / Laura SarkisyanСовместное заседание СМИД, СМО и КССБ ОДКБ в Ереване
Совместное заседание СМИД, СМО и КССБ ОДКБ в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խաղաղապահ միլիցիան մասնակցելու է ՄԱԿ–ի` խաղաղության պահմանմանն ուղղված գործողություններին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՄԱԿ–ի խնդրանքով ՀԱՊԿ–ում խաղաղապահ միլիցիայի հատուկ ստորաբաժանում կստեղծվի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին`հղում անելով կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին։

Սեմերիկովի խոսքով` այդ ուժերը մասնակցելու են խաղաղության պահպանման գործողություններին և մշտապես պատրաստ ռեժիմում են լինելու։

«ՄԱԿ–ի առաջարկով և խնդրանքով մենք միլիցիայի մշտապես պատրաստ հատուկ ստորաբաժանում ենք ստեղծում, որը կկարողանա մասնակցել ՄԱԿ–ի` խաղաղության պահմանման առաքելությունների գործողություններին», – ասել է գործակալության զրուցակիցը։

Միլիցայի կազմում կընդգրկվեն ՀԱՊԿ–ի բոլոր երկրների ներկայացուցիչները։ Սեմերիկովի խոսքով` շուտով երկրների նախագահներին կներկայացվեն համապատասխան առաջարկություններ։

«Բոլոր երկրները հավանություն են տվել, մենք կստեղծենք այդ ստորաբաժանումը», –  նշել է Սեմերիկովը։

Սեմերիկովն ընդգծել է այն փաստը, որ ՄԱԿ–ն ընդունել է ՀԱՊԿ խաղաղապահներին և հաստատել երրորդ երկրներում խաղաղապահ գործողություններ իրականացնելու նրանց իրավունքը։

ՀԱՊԿ-ն, որի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, հիմնադրվել է 2002 թվականի մայիսի 14-ին։ 2006 թվականին կազմակերպության անդամ է դարձել Ուզբեկստանը, սակայն 2012 թվականին կասեցրել է իր անդամակցությունը։

ՀԱՊԿ-ը, որի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, հիմնադրվել է 2002 թվականի մայիսի 14-ին։ 2006 թվականին կազմակերպության անդամ է դարձել Ուզբեկստանը, սակայն 2012 թվականին կասեցրել է իր անդամակցությունը։ՀԱՊԿ առանձնահատկությունն է՝ ուժային պոտենցիալի առկայությունը, որը պատրաստ է արձագանքել տարատեսակ ավանդական և ժամանակակից մարտահրավերներն և վտանգներին եվրասիական տարածաշրջանում։

Русская версия

Լրահոս
0