00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայի «Արարատը» հեռահար նպատակներ ունի

© Photo : Cindy R.Футбольный мяч
Футбольный мяч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2017 թվականի մարտին Մոսկվայում հիմնադրվեց «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալու Ռուսաստանի երկրորդ լիգայում: Այսօր Երևան-Մոսկվա հեռուստակապի ընթացքում ակումբի ներկայացուցիչները ներկայացրին իրենց հետագա ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած տեսակապի ընթացքում նշեց, որ «Արարատը» ձգտելու է առավելագույն արդյունքների հասնել Ռուսաստանի երկրորդ լիգայում ու հենց առաջին իսկ մրցաշրջանում Ռուսաստանի առաջին լիգայի ուղեգիր նվաճել:

Футбольные мячи на поле - Sputnik Արմենիա
«Արարատ» ֆուտբոլային ակումբի կազմը համալրվեց ևս մեկ ֆուտբոլիստով

«Արարատ» ակումբը հիմնադրելու մտահղացումը եղել է 2011 թվականից, բայց այն հաջողվել է իրագործել միայն այս տարվա ընթացքում: Հիմնադիրը Վալերի Հովհաննիսյանն է, որն էլ ակումբի նախագահն է։ Նա նախկինում եղել է Երևանի «Ուլիսի» ու Արմավիրի «Տորպեդոյի» նախագահը։

Քերոբյանը նշեց, որ «Արարատը» էականորեն տարբերվելու է այդ թիմերից: Առաջին հերթին Մոսկվայի «Արարատը» լինելու է բաժնետիրական ընկերություն, ու բոլոր ցանկացողները կարող են դառնալ ակումբի բաժնետեր:

«Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովն իր հերթին հավաստիացրեց, որ թիմն իր առջև բավականին լուրջ նպատակներ է դրել ու դրանք իրագործելու համար ունի բոլոր հնարավորությունները:

«Ճիշտ է` «Արարատի» կազմում արդեն ընդգրկված են Ռոման Պավլյուչենկոն ու Մարատ Իզմայիլովը, բայց ֆուտբոլում ոչ թե անուններն են հաղթում, այլ փորձն ու վարպետությունը։ Այդ ֆուտբոլիստները կնպաստեն մոսկովյան «Արարատի» հաջող ելույթներին»,- ասաց նա:

«Արարատի» ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանն էլ իր հերթին նշեց, որ թիմում հիմա շատ լավ մթնոլորտ է, և բոլոր ֆուտբոլիստներն էլ ակտիվ մարզումներ անցկացնելով ամեն ինչ անելու են ակումբի ղեկավարության նպատակները իրականություն դարձնելու համար:

«Արարատի» կազմում ընդգրկված խաղացողների հիմնական խնդիրը կարող է լինել այն, որ թիմի ֆուտբոլիստներն իրար հետ չեն խաղացել մի թիմում: Բայց առաջիկա ուսումնամարզական հավաքն Ավստրիայում, որտեղ նաև ստուգողական հանդիպումներ են նախատեսված, այդ հարցն էլ կշտկի:

Логотип ФК Арарат - Sputnik Արմենիա
Գայլն Առյուծից ուժեղ դուրս եկավ, ընտրվեց Մոսկվայի «Արարատի» խորհրդանիշը

Այն հարցին, թե արդյոք «Արարատի» հիմնական նպատակներից մեկը կարո՞ղ է լինել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ պատրաստելը, Անդրանիկ Քերոբյանն ու Սերգեյ Բուլատովը պատասխանեցին, որ իրենց հիմնական նպատակը նախ ամուր հիմքերով ակումբ ստեղծել է: Իսկ հավաքականների հետ կապված շատ ուրախ կլինեն, եթե «Արարատի» ֆուտբոլիստներից ոմանք հայտնվեն ազգային հավաքականներում, ընդ որում` և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի:

Նոր հիմնադրված ակումբի համար, իհարկե, առաջնային կարևորություն ունեն ֆինանսական հիմքերը: Այդ առումով ակումբի փոխնախագահը նշեց, որ Մոսկվայի «Արարատի» բյուջեն արդեն հաստատված է առաջիկա երեք տարիների համար, և երկրորդ լիգայում թիմի բյուջեն երրորդը կամ չորրորդ է:

Բացի այդ, չի բացառվում, որ մոսկովյան «Արարատը» շատ շուտով սկսի համագործակցել Երևանի «Արարատի» հետ:

Լրահոս
0