Երևանում լողափնյա վոլեյբոլի առաջնություն կանցկացվի

© Sputnik / Евгения Новоженина /  / Անցնել մեդիապահոցПляжный волейбол. Этап Мирового тура FIVB. Финалы
Пляжный волейбол. Этап Мирового тура FIVB. Финалы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ լողափնյա վոլեյբոլիստները կմասնակցեն Արևելյան EEVZA պատանեկան առաջնությանը, որից հետո վոլեյբոլի առաջնություն կանցկացվի Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Հուլիսի 4-ից 6-ը Վիլնյուսում կընթանա Արևելյան եվրոպական երկրների վոլեյբոլի գոտային ասոցիացիայի (EEVZA) լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունը, որին կմասնակցի Արման Միսկարյան և Ռազմիկ Հակոբյան զույգը:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայությանը հայտնել է, որ միջազգային մրցաշարից հետո Երևանում կկայանա լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը:

Հուլիսի 7-ից 9-ը կմրցեն տղամարդիկ և կանայք, հուլիսի 11-ից 13-ը` պատանիներն ու աղջիկները: Յուրաքանչյուր մրցմանը նախատեսվում է 16 զույգի մասնակցություն:

Հուլիսի սկզբին կկայանա նաև լողափնյա վոլեյբոլի մարզչական սեմինար:

Русская версия

Լրահոս
0