Նիկա արջը կանխատեսել է Կոնֆեդերացիայի գավաթի առաջիկա խաղերի արդյունքները

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայի կենդանաբանական այգու բնակիչ Նիկա անունով սպիտակ արջը կանխատեսել է Կոնֆեդերացիայի գավաթի առաջիկա խաղերի արդյունքները։ Տեսանյութում դիտեք, թե արջը որ թիմերին է հաղթանակ «խոստանում»։

Սպիտակ արջն իր ընտրությունը կատարում է` ըստ հավաքականների ազգային դրոշների։ Այս անգամ Նիկան փորձել է կանխատեսել հունիսի 24–ին և 25–ին կայանալիք խաղերի արդյունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա կանխատեսման` Պորտուգալիայի հավաքականը կհաղթի Նոր Զելանդիայի հավաքականին, իսկ ռուս ֆուտբոլիստները կզիջեն մեքսիկացիներին։ Ավստրալիայի և Չիլիի հավաքականների խաղում կհաղթի Ավստրալիան, իսկ Գերմանիա–Կամերուն խաղում Նիկան նախապատվությունը տվել է Գերմանիային։

Լրահոս
0