00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զախարովա. «Ղարաբաղյան հիմնահարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ օրակարգում»

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցОфициальный представитель министерства иностранных дел России Мария Захарова
Официальный представитель министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը լիովին արտացոլում է Ռուսաստանի ԱԳՆ–ի դիրքորոշումը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի արդյունքում հրապարակած հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այն մատչելի է, հրապարակված է համապատասխան կայքերում, ուստի հնարավոր է ծանոթանալ դրան»,- ասել է Զախարովան` անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության առնչությամբ։

«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ այն լիովին արտահայտում է խնդրի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը»,- նշեց Զախարովան:

Զախարովան նաև արձագանքել է այն հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր քննարկվե՞լ են ՌԴ-Ֆրանսիա ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ նման հարց չի քննարկվել:

Հարցին, թե ռուսական կողմն ինչպես է մեկնաբանում սահմանին տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով վերջին լարվածությունները, Զախարովան պատասխանել է. «ԼՂ հակամարտության կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ օրակարգում»:

Русская версия

Լրահոս
0