Հիփ հոփը երեք օր ռիթմի մեջ կպահի երևանյան երեկոները

© Sputnik / Aram Nersesyan / П/к посвященная открытию ежегодного международного фестиваля ХипХоп-культуры и экстремальных видов спорта "TIME FOR KIDS"
П/к посвященная открытию ежегодного международного фестиваля ХипХоп-культуры и экстремальных видов спорта TIME FOR KIDS - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունիսի 23-25-ը Երևանում կկայանա TIME FOR KIDS ամենամյա Հիփ հոփ մշակույթի և էքստրեմալ սպորտաձևերի միջազգային փառատոնը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիայի նախագահ, «TIME FOR KIDS» ամենամյա Հիփ հոփ մշակույթի և էքստրեմալ սպորտաձևերի միջազգային փառատոնի կազմակերպիչ Գարիկ Ալեքսանյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում նշեց, որ փառատոնը յուրահատուկ է արտերկրից մեծ թվով մասնակիցների ներգրավմամբ։

«Մեկնարկելու ենք Պարույր Սևակի փողոցից, իսկ երկօրյա մրցումների եզրափակիչ փուլը տեղի կունենա Ազատության հրապարակում՝ հունիսի 25-ին»,- ասաց նա։

Երևանյան ամառ - Sputnik Արմենիա
«Երևանյան ամառ 2017». ամփոփվել են «Հնչում է Երևանը» երաժշտական փառատոնի արդյունքները

Փառատոնի կազմակերպիչներից Նարեկ Զոհրաբյանն էլ նշեց, որ կբացահայտվեն նոր արտիստներ, կկազմակերպվեն պարային և սպորտային դասընթացներ, հանդիսատեսը հնարավորություն կունենա անմիջական շփվել աշխարհահռչակ արտիստների հետ։

Եռօրյա աշխույժ ու հետաքրքիր միջոցառմանը ներկա է լինելու նաև «ALL THE MOST և BRING IT BACK» լեգենդար խմբերի ղեկավար Յան Դը Շրիմփը:

«Երրորդ անգամ եմ գալիս Հայաստան, հաճելի է համագործակցել տեղի խմբերի հետ, շատ ընկերներ ունեմ այստեղ, Հայաստանն այն երկիրն է, ուր միշտ ուզում ես վերադառնալ»,- ասաց Շրիմփը։

Աշխարհահռչակ «Flying Steps» խմբի ղեկավար, փառատոնի մրցավար Վարտան Բասսիլը Գերմանիայից տեսակապի միջոցով հայտնեց, որ ուրախ է, որ հայրենիքում է լինելու այդ օրերին։

Այդպիսով, վաղվանից երևանյան շոգն աննկատ կանցնի հիփ հոփի ռիթմի և էքստրիմ սպորտի հնարքների գայթակղության ներքո։

Լրահոս
0