Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին սպառնացել է նետվել պատշգամբից

© Sputnik / Aram Nersesyan / Город Ереван. Вид сверху
Город Ереван. Вид сверху - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի բնակիչներից մեկը սպառնացել է նետվել պատշգամբից, օգնության են հասել փրկարարներն ու բժիշկները։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հունիսի 23-ին, ժամը 09:45-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 72 շենքի բնակիչներից մեկը սպառնում է նետվել պատշգամբից: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. 1977 թ. ծնված Ս. Ա.-ը գտնվել է ոչ սթափ վիճակում: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Լրահոս
0