Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

© Photo : press office of the NOC of Armenia / Симон Мартиросян
Симон Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։ +105 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 426 կգ արդյունք։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հայ ծանրորդը երկու վարժությունում էլ ուժեղագույնն էր։ Պոկում վարժությունում նա բարձրացրեց 191 կգ, իսկ հրում վարժությունում՝ 235 կգ։

Российская тяжелоатлетка Татьяна Каширина - Sputnik Արմենիա
Արփինե Դալալյանը 4-րդն է աշխարհի երիտասարդական առաջնությունում

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը վերջին մոտեցումով ռեկորդի էր հավակնում, սակայն նրան մի փոքր չբավականացրեց 246 կգ-ը գլխավերեւում պահելու համար։

Այսպիսով, Տոկիոյում ավարտվեց աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայ ծանրորդները երկամարտում նվաճեցին մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալներ։

Երրորդ մրցանակակիր էին դարձել Սոնա Պողոսյանը (70 կգ) եւ Սամվել Գասպարյանը (105 կգ)։

Լրահոս
0