00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. մեղքի զգացում ունեցող վարչապետից մինչև անգործության մատնված նախարար

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հունիսի 23–ի մամուլի տեսությունը։

Առավոտ. Ի՞նչ են թաքցնում երևանյան գետնանցումները

Ըստ թերթի լրագրողի դիտարկումների` երևանյան գետնանցումները քարուքանդ են, կոտրատված աստիճաններով և համարյա անանցանելի` տհաճ հոտերի և լուսավորության բացակայության պատճառով։

«Գետնանցումներից որոշները, սակայն, նոր դիմագիծ են ձեռք բերել սթրիթ արտի ներկայացուցիչների շնորհիվ։ Որոշ գետնանցումներում ապրիլյան պատերազմի մասնակից տղաների դիմանկարներն են, իսկ ամենաշատ աղմուկ հանած աշխատանքներից մեկը Կենտրոնի գետնանցումներից մեկում ինքնասպան զինվորի տրաֆարետային պատկերն էր, որը հետագայում ծածկվեց մուգ գույնի ներկով»,-գրում է թերթը։

Հայկական ժամանակ. «Կամային, քիչ ագրեսիվ, արգելակված, մեղքի զգացումով»

Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյան ԱԺ-ում էր, ներկայացնում էր կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը։ Նրա սեղանին դրված աշխատանքային թղթերի վրա վարչապետը նկարներ էր արել։ Թերթի լրագրողը հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանին խնդրել է վերլուծել վարչապետի նկարած պատկերները։

Карен Карапетян. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Ո՞վ է լինելու վարչապետը 2018-ից հետո

«Եվրոպական երկրներում մարդուն աշխատանքի ընդունելիս այդ տեսակ նկարներին մեծ ուշադրություն են դարձնում։ Ինչ վերաբերում է նկարում երևացող երկրաչափական պատկերներին, հոգեբանի գնահատմամբ` այդպիսի եռանկյունները տրամաբանության վրա հիմնվող, կամային, մի քիչ ագրեսիվ անձնավորության բնութագրեր են։ Բայց հետաքրքիր է, որ չորս եռանկյուններից 3-ի ծայրերին փոքրիկ քառակուսիներ են։ Ծայրեր փակելը խոչընդոտների նշան է։ Վարչապետի նկարած պատկերների մեջ Սամվել Խուդոյանն ամենահետաքրքրականը համարեց խաչը։ Գրաֆոլոգիայում խաչը սովորաբար մեղքի զգացման սիմվոլն է համարվում։ Այսինքն` եթե մարդը խաչեր է նկարում, այն էլ` այսքան մեծ, ուրեմն դա ակնհայտորեն վկայում է ինչ-որ հզոր մեղքի զգացման մասին»,-գրում է թերթը։

Իրատես. «Ավելո՞րդ է 8 միլիարդը»

Թերթը գրում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մեկամսյա դադարից հետո ճշտել է, որ 8 միլիարդ ներդրումները «կարող են իրականացվել, երբ էլեկտրաէներգիայի շուկան ամբողջովին ազատ կլինի, և հնարավոր կլինի Հայաստանից Վրաստան, Իրան էլեկտրաէներգիա արտահանել»։

«Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանման մասին հնարավորությունը նույնպես իրական հնարավորություն է ներդրումների համար։ Այդ ներուժը կարող է իրացվել, երբ լինեն ենթակառուցվածքներ։ Ներդրումները կարող են ուղղվել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտ։ Ինչ համառ են ԱՄՆ դեսպանները։ Նախորդն աշխարհով մեկ Հայաստանի համար ներդրողներ էր որոնում, իսկ ներկան ուզում է Հայաստանը դուրս բերել շրջափակումից և էներգետիկ կախվածությունից»,-գրում է թերթը։

Ժողովուրդ. Սոցապ նախարարը մատնված է անգործության

Լսողական սարքեր ստացող քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում

«Ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող անձիք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատճառով ավելի քան 5 ամիս չեն ստացել հասանելիք պրոթեզներն ու օրթեզները։ Պատճառն այն է, որ նախարարությունն այդ սարքերը ձեռք բերելու նպատակով մրցույթ էր հայտարարել, որի արդյունքները, սակայն, մրցույթին մասնակցած մյուս ընկերությունները բողոքարկել են։ Երբ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ստացված ահազանգի հետքերով դիմեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, պարզաբանեցին, որ հրատապության կարգով մրցույթ է հայտարարված, ու նախատեսված է ձեռք բերել 78 լսողական սարք։ Միայն թե սա հազիվ խնդրին լուծում տա, առավել ևս, երբ նախարար Արտեմ Ասատրյանը պարզապես անգործության է մատնված»,-գրում է թերթը։

 

Լրահոս
0