Քրիս Յանկու Օսիկյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

© пресс-служба НОКА / Крис Янку Осикян
Крис Янку Осикян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի բասկետբոլի հավաքականի կազմը կհամալրի Թուրքիայում ծնված Քրիս Յանկու Օսիկյանը:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Օգոստոսին մեկնարկող բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի հավաքականի կազմը կհամալրի Քրիս Յանկու Օսիկյանը: Հայ բասկետբոլիստը հանդես է գալիս թուրքական «Սակարյա» թիմում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը երկար ժամանակ հետևել է Քրիս Յանկու Օսիկյանի խաղին: Բավցևիչը մեծ ցանկություն ուներ, որ նա խաղա ազգային թիմի կազմում:

22-ամյա բասկետբոլիստը ծնվել է Թուրքիայում, իսկ նրա ընտանիքը որոշ ժամանակ անց բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: 193սմ հասակ ունեցող պաշտպանը հաջողությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների ուսանողական լիգաներում, իսկ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Սակարյա»:

Առաջիկայում ևս մի քանի համալրումներ են սպասվում մեր հավաքականի կազմում:

Լրահոս
0