Հայաստանի դեսպանը համագործակցության համար հեռանկարային է համարում Օրլովի շրջանը

© пресс-служба губернатора и правительства Орловской области / Посол Армении в России Вардан Тоганян в Орловской области
Посол Армении в России Вардан Тоганян в Орловской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանում Հայաստանի դեսպանը եղել է Օրլովի շրջանի բուհերում ու մշակութային կենտրոններում և քննարկել Հայաստանի հետ համագործակցելու հնարավորությունները:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ծանոթացել է Օրլովի շրջանի կարևոր կառույցների գործունեությանը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնում են Օրլովի շրջանի կառավարության մամուլի ծառայությունից:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Տուրգենևի անվան պետական համալսարան: Հյուրերը եղել են գեղարվեստական գրաֆիկայի ֆակուլտետում, դիտել բուհի լավագույն ուսանողների աշխատանքները:

Տողանյանը հանդիպել է բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Տուրգենևի անվան պետական համալսարանի ռեկտոր Օլգա Պիլիպենկոն պատմել է բուհի պատմությունը, խոսել է կրթական կառույցի գործունեության ուղղությունների, ինչպես նաև ձեռքբերումների մասին: Զրուցել են նաև Օրլովի շրջանի և Հայաստանի կրթական և մշակութային համագործակցության մասին:

© пресс-служба губернатора и правительства Орловской области / Վարդան Տողանյանը Տուրգենևի անվան պետական համալսարանում
Посол Армении в России Вардан Тоганян в мастерской Орловского государственного университета им. И.С. Тургенева - Sputnik Արմենիա
Վարդան Տողանյանը Տուրգենևի անվան պետական համալսարանում

Այնուհետև դեսպանն այցելել է Վյատսկի Պոսադ գյուղի Ուղղափառ կենտրոն: Օրլովի շրջանի ղեկավար Վադիմ Պոտոմսկին ցույց է տվել Տիրոջ Պայծառակերպության յոթ գմբեթ ունեցող վանքը և ուղղափառ ճեմարանը, պատմել համալիրի տարածքում գտնվող մյուս կառույցների մասին:

Նույն օրը Տողանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև հայկական մշակութային-լուսավորչական կենտրոնի ներկայացուցիչների հետ:

«Այսօր Օրլովշինայում ապրում են 120 ազգի ներկայացուցիչներ, և ամեն ինչ արվում է, որպեսզի ժողովուրդների բարեկամությունն ավելի ամրապնդվի», — նշել է Պոտոմսկին:

Հայաստանի դեսպանն իր հերթին նշել է, որ սերտ համագործակցություն է հաստատվելու ՌԴ բոլոր մարզերի հետ:

«Այդ առումով Օրլովի շրջանը բավականին հեռանկարային է», — նշել է Տողանյանը:

Ավելի վաղ դեսպանը խոսել էր նաև Օրլովում Հայաստանի առևտրային տուն բացելու մասին:

Русская версия

Լրահոս
0