Սևանա լիճը Եվրոպայի ամենահիասքանչ վայրերից է

© Sputnik / Asatur Yesayants / Севанаванк
Севанаванк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրոպայի ամենագեղեցիկ ու մատչելի վայրերի ցանկում ներառվել է նաև Սևանա լիճը:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Հայկական բնության հրաշքը կամ Սևանա լիճն ընգրկվել է Եվրոպայի 19 ամենացնցող ու մատչելի զբոսաշրջային վայրերի ցանկում, որը հրապարակվել է businessinsider կայքում։

Սևանի անտառներում կարելի է նավակով զբոսնել - Sputnik Արմենիա
Սա Հայաստանն է. հայկական Վենետիկը` Սևանի լեռներում

Ցանկը կազմել էր Mastercard-ը՝ ցույց տալու համար Եվրոպայի քիչ հայտնի, բայց հասանելի ու հետաքրքիր վայրերը։

Հոդվածում նշվում է, որ չնայած երկրի գեղեցկությանը՝ Հայաստանում զբոսաշրջությունը բավականաչափ զարգացած չէ ու գներն էլ բավականին ցածր են։

«Երկիրը հայտնի է իր եկեղեցիներով։ Սևանավանքը տեսնելը պարտադիր ծրագրի մեջ է»,- համարում են հեղինակները։

Հոդվածում նշված է, որ ռեստորանում մեկ անձը կարող է ճաշել մոտ 10 եվրոյով, իսկ երեք աստղանի հյուրանոցում կամ էլ գեսթհաուզում մեկ անձի գիշերակացը 20 եվրոյից էլ քիչ արժե։

Լրահոս
0