Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Հուսո առագաստը» բացահայտում է ստեղծագործող երիտասարդներին

© Sputnik / Asatur Yesayants / Эдвард Зорикян
Эдвард Зорикян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի երգիչ Էդվարդ Զորիկյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոսել է «Հուսո առագաստ» փառատոնի նպատակի մասին։
Էդուարդ Զորիկյան

«Հուսո առագաստ» փառատոնն անցկացվում է երիտասարդ հեղինակ-կատարողների բացահայտելու, նրանց ստեղծագործական գործունեությունը խթանելու և բեմ տրամադրելու, ինչպես նաև՝ մշակութային միջավայր ստեղծելու, հեղինակ-կատարողների ու հեղինակային երգի սիրահարների միջև անմիջական շփում ապահովելու նպատակով։

«Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 14-16-ը Սևանա լճի ափին։

«2015-16 թվականների փառատոների արդյունքում մենք արդեն ծանոթացել ենք ստեղծագործող երիտասարդների հետ։ Նույնիսկ նրանց ստեղծագործություններից մի քանիսը ներառվել են 2016 թվականի հեղինակային երգի ժողովածուում»,- նշեց Զորիկյանը։

Հեղինակ կատարողի խոսքով` «բարդ» երգիչները մշտապես մասնակցում են Երևանում կազմակերպվող տարբեր միջոցառումներին, որոնց թվում են նաև «Էրեբունի Երևանն» ու «Երևանյան ամառը»։

Լրահոս
0