ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Հունիսի 27-29-ին Հայաստանը գտնվելու է արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդի ալիքի ազդեցության գոտում: Այս մասին հայտում է Գագիկ Սուրենյանը։
«Սպասվում է բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի»,- նշել է Սուրենյանը։
Ըստ նրա` օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-6 աստիճանով։