Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Թմրանյութ. բուժման ճանապարհից մինչև կործանման ուղի

© Sputnik / Asatur YesayantsДиректор Наркологического центра Армении Петрос Семерджян
Директор Наркологического центра Армении Петрос Семерджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց թմրանյութերի՝ վաղնջական ժամանակներից գործածելու պատմությունը և թմրամոլության հայաստանյան իրավիճակը։
Պետրոս Սեմերջյան

Թմրանյութեր գործածելու մասին հիշատակումները տանում են մ.թ.ա. 4-րդ դար, երբ մարդիկ այն օփիումն օգտագործել են բժշկական նպատակներով, կրոնական ծիսակատարությունների ժամանակ և գիտակցությունը փոխելու համար, ներկայացրեց Հայաստանի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը։

Նա նշեց, որ չինացիները մ.թ.ա. 3-րդ դարում թմրանյութը կիրառում էին բուժական նպատակով, իսկ արեն 13-րդ դարում հայ բժիշկները ահազանգել են, որ այն վտանգավոր է, և անհրաժեշտ է հրաժարվել դրա գործածումից։ Նույնիսկ բժշկության գիտակ Ամիրդովլաթ Ամասիացին ասել է, որ աստված պետք է օրհնի նրանց, ովքեր չեն գործածում օփիոն։

Մեր ժամանակներում թմրամոլության դեմ ակտիվ պայքար է ընթանում։ Գլխավոր նարկոլոգը նշեց, որ Հայաստանում այն բուժում են անվճար, որից հետո մարդը 70 տոկոսով թե ազատվում է կախվածությունից, սակայն շատ կարևոր է միջավայրը, քանի որ 80 տոկոսի դեպքում էլ կրկին վերադառնում են թմրամոլությանը, եթե չեն փոխում շրջապատը և չեն ցուցաբերում կամք։

Լրահոս
0