Պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

© Press office of the Ministry of Defence of RA / Виден Саргсян в центральной госпитале
Виден Саргсян в центральной госпитале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է կենտրոնական զինվորական հոսպիտալ:

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik.  ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շրջել է զինվորական հոսպիտալում, զրուցել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:

Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը ներկայացրել է զինվորական հոսպիտալի նորանշանակ պետ, փոխգնդապետ Դանիել Մկրտչյանին։

Իր խոսքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ռազմաբժշկական ոլորտի զարգացման հետ կապված առաջիկա ծրագրերը և կարևորել հաջողություններին զուգահեռ արձանագրվող թերացումներից հետևություններ անելու  անհրաժեշտությունը։

Լրահոս
0