Արա Բաբլոյանը կոչով դիմել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային ժողովի նախագահ Արա Բալոյանն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին հորդորել է նպաստել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկը, ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանների ղեկավարների Եվրասիական երկրորդ հանդիպմանը, որը կայացել է Սեուլում:

Сопредседатель МГ ОБСЕ Игорь Попов - Sputnik Արմենիա
Սարգսյանն ու Ալիևը պատրաստ են շարունակել Ղարաբաղի շուրջ բանակցությունները

«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար միակ ձևաչափը միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների խումբն է: Ադրբեջանը հետևողականորեն խափանում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ հրաժարվելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ի պատասխան համանախագահող երկրների՝ ուժի օգտագործման կամ կիրառման սպառնալիքի դատապարտման՝ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես հայտարարում է, որ միջազգային իրավունքը անարդյունավետ է, և միայն ուժի կիրառմամբ կարելի է լուծել խնդիրը: Անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի», — ասել է նա:

Բաբլոյանի խոսքով` Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին մշտապես հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Օգտվելով առիթից՝ ես կոչով դիմում եմ իմ գործընկերոջը՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին՝ նպաստելու խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը», — ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա նաև ասել է, որ տնտեսական համագործակցության զարգացումը պետությունների միջև հնարավոր է միայն անվտանգ միջավայրում, բայց Եվրասիայում կան հակամարտող տարածաշրջաններ, որտեղ կայուն խաղաղության վերականգնումը պահանջում է հսկայական ջանքեր:

Русская версия

Լրահոս
0