Զորամասերը նոր գրքեր կունենան. «Գրքի բանկ» ծրագիրը մեկնարկեց

© АРКАкниги
книги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվել է «Գրքի բանկ» ծրագիրը, որի ընթացքում հավաքված գրքերը որպես նվեր կփոխանցվեն զորամասերի գրադարաններին։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. 2017 թվականին «Գրքի բանկ» ծրագրի տաղավարը տեղադրվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Համաձայն գաղափարի՝ բոլոր ցանկացողները հատուկ տեղադրված տաղավարում կարող են թողնել գրքեր:

Ծրագիրն ունի ինչպես բարեգործական, այնպես էլ կրթադաստիարակչական նշանակություն և միտված է հատկապես երիտասարդության շրջանում գրքին ու ընթերցանությանն ուշադրություն սևեռելուն:

Հավաքված գրականությունը որպես նվեր կփոխանցվի ՀՀ սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև տարբեր զորամասերի գրադարաններին։

Լրահոս
0