Հետևություն տաքսու վարորդների հետ զրույցից. իշխանությունը հասարակության հայելին է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի գրողների միության անդամ Խորեն Արամունին ծնվել ու մեծացել է Իրանի հայաշատ Սպահան քաղաքում։ Խորհրդային տարիներին միացավ հայրենադարձներին, բայց տարբեր կողմերից լսեց իր հասցեին «պարսիկ» արտահայտությունը, իրեն փուշ զգաց այդ հասարակարգում և հեռացավ Միացյալ Նահանգներ։

Արամունին հայրենիքի հետ կապը միշտ պահում է, տարին մի քանի անգամ պարտադիր գալիս է Հայաստան։ Հենց այդ այցելությունների ընթացքում էլ Արամունին միտք հղացավ գրի առնել տաքսու վարորդների հետ բոլոր զրույցներն ու գիրք գրել հետևյալ վերնագրով` «Երևան Taxi»։

«Տաքսի նստելիս էլ առիթ էի փնտրում խոսելու, ինչ–որ տեղ դառնում էի լրագրող։ Անուղղակի հարցեր էի տալիս, նրանց բացում էի,  որ շատ ինֆորմացիա տային»,- պատմեց Արամունին։

Այս գիրքը գրելիս նա մի բան հասկացավ` հայ հասարակությունն արժանի է իր իշխանությանը, այլ կերպ ասած` իշխանությունը հասարակության հայելին է։

«Մինչև ներքին հեղափոխություն չլինի, ոչինչ չի փոխվի»,– ասաց Խորեն Արամունին։

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։

Լրահոս
0