Մշակույթի նախարարությունը պետական զինանշանը փոխելու մտադրություն չունի

© Sputnik / David Galstyan / Герб Республики Армения (слева) и предложенный Агамяном вариант (справа)
Герб Республики Армения (слева) и предложенный Агамяном вариант (справа) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մշակույթի նախարարությունը չի պատրաստվում երկրի պետական զինանշանի վրա կատարել այն փոփոխությունները, որն առաջարկում է Հայաստանի հանրային խորհրդի մշակույթի հարցերի ենթահանձնաժողովը:

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հայաստանի հանրային խորհրդի մշակույթի հարցերի ենթահանձնաժողովի անդամ, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի՝ պետական զինանշանի վրա փոփոխություններ կատարելու առաջարկը կյանքի չի կոչվի։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին մշակույթի նախարարությունից։

99-летие Первой Республики Армения в Сардарапате - Sputnik Արմենիա
Հայաստանն առյուծի ու արծվի, Խաչատրյանի ու Ազնավուրի արանքում

«Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը հայտնել է ինձ, որ Աղամյանի առաջարկը քննարկվել է», — ասաց մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը։

Նրա խոսքով, սակայն, առաջարկը դժվար թե օրինագիծ դառնա։

«Նա սեփական նախաձեռնությամբ է որոշել ներկայացնել առաջարկը, որից հետո այդ առաջարկը քննարկվել է մշակույթի նախարարությունում», — ասաց Խաչատրյանը։

Ավելի վաղ Աղամյանը հայտնել էր, որ հայկական զինանշանի վրա որոշ «անճշտություններ» կան և դրանք փոխելու առաջարկն արդեն մեկ տարի է՝ ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարությանը, և ամեն ինչ կախված է նախարարության հետագա քայլերից։ Աղամյանի պնդում է, որ նոր զինանշանի նախագծի վրա աշխատել է մշակույթի նախարարության հանձնարարությամբ։

Русская версия

Լրահոս
0