Մոսկվայում հայ գործարար է սպանվել

© Пресс-служба ГУ МВД РФ /  / Անցնել մեդիապահոցОружие, пистолет
Оружие, пистолет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր առավոտյան Մոսկվայում հայ գործարար է սպանվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հունիսի 27-ի առավոտյան Մոսկվայի Վերեյսկայա փողոցում, իր գրասենյակի հարևանությամբ գնդակահարվել է գործարար Վաչիկ խաչիկի Աբգարյանը։

Մի խումբ անձինք հրազենից կրակ են բացել գործարարի ուղղությամբ։  Աբգարյանը վիրավորվել է կրծքավանդակից, տեղափոխվել հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

57-ամյա Վաչիկ Աբգարյանը ՌԴ–ում զբաղվում էր շինարարական բիզնեսով։ Նա 2002թ–ին հիմնադրել և մինչ օրս ղեկավարում էր «Կապ-ստրոյ» շինարարական ընկերությունը:

Լրահոս
0