Հայ-ռուսական համագործակցությունն ընդլայնվում է արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտում

© Sputnik / Asatur YesayantsЗдание МЧС Армении
Здание МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանն ու Ռուսաստանը «Արտակարգ իրավիճակների կանխարգելման և չեզոքացման» համատեղ պլան կկազմեն։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին և ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ ԱԻՆ և 102-րդ ռազմաբազայի ուժերի ու միջոցների փոխգործակցությանը, ինչպես նաև՝ տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը վերաբերող հարցեր:

Կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել «Արտակարգ իրավիճակների կանխարգելման և չեզոքացման» համատեղ պլանի կազմման վերաբերյալ:

Լրահոս
0