Նախարար. «Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելն անմտություն կլիներ»

© Sputnik / Asatur YesayantsВиген Саркисян
Виген Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համոզված է, որ լայնամասշտաբ պատերազմ պետք է չսկսվի պարզ պատճառով` այդ պատերազմով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողություններ սկսելը պարզապես անմտություն կլինի։

«Չկա պատերազմական գործողություններիայնպիսի զարգացում, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ադրբեջանի համար օգուտով», — հայտարարեց Վիգեն Սարգսյանը։

Военнослужащий армянской армии на боевой позиции - Sputnik Արմենիա
7 օր առաջնագծում. դիվերսիայի փորձ, առնվազն չորս զոհ և կրակոցներ

Նրա խոսքով` ընդհակառակը՝ կա շատ մեծ ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս և՛ իր տնտեսության, և՛ պետության համար։

Ընդ որում` նախարարը չբացառեց, որ նման սպառնալիքներ կան նաև Հայաստանի համար։

«Ես չեմ նվազեցնում այն վտանգները, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է ունենալ Հայաստանի համար: Բացարձակ մեկը մյուսին չի բացառում», – ասաց Սարգսյանը։

Միևնույն ժամանակ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը չբացառեց տարբեր սադրանքների գնալու, հակամարտության սրացման և թիրախային հարվածներ հասցնելու հավանականությունը։

«Մենք պետք է միշտ պատրաստ լինենք, դրան այլընտրանք չկա», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` պետք է սովորել ապրել նման պայմաններում, ամրապնդել անվտանգությունն ու զարգացնել երկիրը։

Լրահոս
0