Իմամ Շամիլի հայ կնոջ մասին ֆիլմը կցուցադրվի Դաղստանում

© http://brainsly.net/кино, фильм, кинематограф, кинолента
кино, фильм, кинематограф, кинолента - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կովկասյան լեռնաբնակների առաջնորդ Իմամ Շամիլի հայ կինը դարձել է «Սրտի տիրուհի» ֆիլմի հերոսուհին։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Մախաչկալայում այսօր տեղի կունենա Դաղստանցի ու Չեչնիայի լեռնաբնակներին միավորող  Իմամ Շամիլի հայ կնոջ` Շուայնաթի մասին պատմող «Սրտի տիրուհին» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Այս մասին հայտնում ՌԻԱ Դաղստանը։

Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Նազիրա Ալիևան նշել է, որ ֆիլմը նվիրված է Իմամ Շամիլի ամենասիրելի կանանցից մեկին` Շուայնաթին։ Ֆիլմում պատմությունը ներկայացվում է առաջին դեմքից։ Կինը, պատուհանի մոտ կանգնած, պատմում է իր կյանքի մասին։

XIV Международный кинофестиваль Золотой Абрикос - Sputnik Արմենիա
Ինչ ֆիլմեր են մրցելու «Ոսկե ծիրանի» համար

«Նա շատ հետաքրքիր պատմություն ունի. հայուհին Մոզդոկից է, մեծահարուստ առևտրական Ուլուխանովի դուստրը։ Նա գերի է ընկել Իմամ Շամիլի մոտ, բայց հարազատների մոտ վերադառնալու հնարավորություն է ունեցել,  սակայն Շույնաթը որոշել է մնալ Շամիլի հետ», – պատմել է Նազիրա Ալիևան։

Ֆիլմը նկարահանվել է Դաղստանի տարբեր շրջաններում։

«Երբ մենք ֆիլմի համար տեղեկություն էինք հավաքում, շեշտը դրել էինք պատմաբաններ Բուլաչ Գաջիևի ու Հաջիմուրադ Դոնովի հրապարակումների վրա։ Բացի այդ, սցենարը գրելու ժամանակ ես օգտագործել եմ Շամիլի` գերի ընկած սպասուհու Աննա Դրանսեի ու Կալուգայում Իմամի օրոք պրիստավ աշխատած Ապոլոն Ռունովսկու օրագրի գրառումները։ Ընդհանուր առմամբ մեկ տարի ծախսեցինք ֆիլմը հանդիսատեսի դատին հանձնելու համար», – ասել է Ալիևան։

Ֆիլմը «DL Production»–ի հետ համատեղ նկարահանել է «Դաղստան» հեռուստաընկերությունը։

Русская версия

Լրահոս
0