Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» շարքը վերահրատարակվել է թուրքերեն

© АРКАкниги
книги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հակոբ Պարոնյանի հայտնի ստեղծագործությունը մեծ հաջողություն է ունեցել թուրքալեզու ընթերցողի շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Ստամբուլում լույս է տեսել պոլսահայ գրող-երգիծաբան Հակոբ Պարոնյանի հայտնի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» շարքի թուրքերեն թարգմանության վերահրատարակությունը, այս մասին հայտնում է kitapyurdu.com կայքը։

Ինչպես հայտնի է, Պարոնյանը գրքում խոսում է 19-րդ դարի վերջին պոլսահայ հասարակության առօրյայի ու ներքին համայնքային կյանքի մասին, ինչպես նաև նկարագրում Ստամբուլի հայաշատ թաղամասերը։

Տարիներ առաջ թուրքերեն լույս ընծայված գիրքը մեծ հաջողություն է ունեցել թուրքալեզու ընթերցողի շրջանում, և որոշակի դադարից հետո «Ջան» հրատարակչությունը նախաձեռնել է գրքի թուրքերեն տարբերակի ևս մեկ՝ արդեն 6-րդ հրատարակությունը։

Լրահոս
0