Ղարաբաղի հարցում Հայաստանն ավելի ակտիվ մասնակցություն է ակնկալում ԱՄՆ–ից

© AFP 2023 / Nicholas KAMMГосударственный департамент (Госдеп США)
Государственный департамент (Госдеп США) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական կողմը բանակցային գործընթացի շարունակություն է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ ամերիկյան վարչակազմը` Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, ավելի ակտիվ ներգրավվածություն կդրսևորի Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գործում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին։

«Մենք կցանկանայինք տեսնել այն գործընթացի շարունակությունը, որը տեղի է ունենում վերջին 20 տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Ցանկալի կլիներ, որ ամերիկյան մասնակցությունը շարունակվեր այն ոճով, որ եղել է վերջին տարիներին։ Քանի որ վերջին ժամանակաշրջանում նոր վարչակազմում ակտիվության որոշակի անկում է նկատվում», – ասել է նա։

Դիվանագետն ավելացրել է` «թեև վերջին շաբաթների ընթացքում դա վերականգնվում է, համանախագահները հայտարարություն էին արել նույն ոճով, ինչ անցյալ տարի»։

Русская версия

Լրահոս
0