Նախկին մարզիչ. «Խնդրում եմ՝ մի շահարկեք իմ անունը»

© Sputnik / Aram Nersesyan / Армен Мкртчян в гостях у радио Sputnik Армения
Армен Мкртчян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ մանրամասնելով, թե ինչու է հեռացել զբաղեցրած պաշտոնից:

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը տեսաուղերձ է հղել՝ վստահեցնելով, որ որևէ խնդիր չունի ո՛չ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ո՛չ էլ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ:

«Առավոտյան կարդացի նորությունները: Գրված էր, որ ես հեռացել եմ, քանի որ պարոն Ծառուկյանը չի կատարել իր խոստումը: Դիմումիս մեջ գրված է, որ հեռանում եմ իմ աղջկա առողջական խնդիրների պատճառով: Խնդրում եմ մի շահագործեք իմ անունը, մի ստեղծեք ավելորդ խոսակցություններ: Երբ իր առողջական խնդիրները կարգավորվի, և ամեն ինչ իր հունով գնա, հուսով եմ՝ կվերադառնամ»,- տեսաուղերձում ասում է օլիմպիական փոխչեմպիոնը:

Նշենք, որ այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն էր հրապարակվել, որ Արմեն Մկրտչյանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է ոչ ընտանեկան պատճառներով: Ըստ խոսակցությունների՝ իրական պատճառն այն է եղել, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն` ի դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի, նրան նյութական միջոցներ է խոստացել, սակայն չի կատարել խոստումը:

Արմեն Մկրտչյանը Հայաստանի հավաքականը գլխավորել էր 2017 թվականի հունվարին, ազատվելու դիմում ներկայացրել՝ հունիսի սկզբին:

Լրահոս
0