Նոր Նորքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

© Sputnik / Asatur YesayantsМашины, дорога
Машины, дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները:

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով Երևանի Գայի պողոտա-Թևոսյան փողոց-Բադալ Մուրադյանի փողոց շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Փոփոխությունը կգործի 2017 թ. հուլիսի 1-ից։

© police / Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն - Sputnik Արմենիա
Երթևեկության կազմակերպման փոփոխություն

 

Լրահոս
0