Գարիկ Մարտիրոսյանի կինը` կարապի կերպարում

© страница Жанны Левиной в Instagram / Гарик Мартиросян и Жанна Левина
Гарик Мартиросян и Жанна Левина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գարիկ Մարտիրոսյանի կինն ընկերուհիների հետ Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում ցուցադրել է իր պարային հմտությունները։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հայտնի շոումեն և հաղորդավար Գարի Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ընկերուհիների հետ պարել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում։

Լևինան կարապների պարի տեսանյութը տեղադրել է  Instagram–ի իր էջում։

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan) Июн 28 2017 в 9:42 PDT

«Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, ի զարմանս ինձ, չօգնեց ի կատար ածել խորը դրամատուրգիական մտահղացումը: Իսկ երբ վեց ժամվա փորձերից և արևահարումից հետո ինձ մոտեցավ Պյոտր Իլյիչ Չայկովսկին ու ասաց`Ժանուլիկ, այլևս նման բան մի արա, ես հասկացա՝ ես բալետի հետ կապ չունեմ», – գրել է Լևինան։

Ժաննան շնորհակալություն է հայտնել ընկերուհիներ Ելենա Ջանիբեկյանին և Ռոզա Պապյանին իրեն սատարելու համար։

«Ամեն դեպքում փոքրիկ կարապների պարը պետք է պարեն իսկապես փոքրիկ կարապները», – խոստովանել է Լևինան։

Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լևինան ամառային հանգիստն անցկացնում են Երևանում` երկրպագուներին ժամանակ առ ժամանակ ուրախացնելով հետաքրքիր լուսանկարներով ու մեկնաբանություններով։

Լրահոս
0