Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Իգնատի Առաքելյանը գյուղացիներին առաջարկելու բան չունի, ասում է` սպասեք

© Sputnik / Asatur YesayantsИгнатий Аракелян
Игнатий Аракелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կարկուտից տուժած գյուղացիների վնասները փոխհատուցելու համար ապահովագրական համակարգ է պետք, որը կներդրվի 2018 թվականից։ Մինչ այդ Առաքելյանը գյուղացիներին առաջարկելու բան չունի։
Իգնատի Առաքելյան

Միայն թե մի տարբերություն այսօր նկատվեց. եթե կառավարության նախորդ նիստերից մեկից հետո գյուղատնտեսության նախարարն ասաց` կամ վնասով աշխատեք, կամ մի զբաղվեք գյուղատնտեսությամբ, այս անգամ խոսքի ուղղությունը փոխեց։

«Ես չեմ ասում չմշակեն։ Ինչքան կարող են պետք է մշակեն ու արտադրանք տան»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` 2018 թվականից սկսելու են ապահովագրության փորձնական ծրագիրը, որը կտևի 3 տարի։

Լրահոս
0