Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հավաստագիր՝ սայլակի փոխարեն

© Sputnik / Karen Yepremyan / Анна Акопян в гостях у радио Sputnik Армения
Анна Акопян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը Sputnik Արմենիայի «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում խոսում է հավաստագրերի հիման վրա սայլակներ տրամադրելու մասին։
Աննա Հակոբյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մի նախագիծ է մշակել, որի ամբողջական փաթեթը մշակելուց առաջ ստեղծվել է աշխատանքային խումբ` պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Շուկայի ուսումնասիրություն է իրականացվել և առաջարկվել է սահմանել 93 հազար դրամ մեկ միավոր սայլակի համար։

Հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար առաջարկվում է բոնուսային համակարգ՝ հավաստագրի արժեքի 25 տոկոսի չափով: Սա, Աննա Հակոբյանի խոսքով, կնպաստի, որ քաղաքացին ավելի խնամքով պահի սայլակը, դրանով կնվազի նաև անհարկի դիմելիության քանակը։

Զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի (106.0 FM) «Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում։

Լրահոս
0