Իվետա Մուկուչյանի և Արամ MP3–ի նախագիծը. «Նազան իմ յարը» ակումբային երանգ կստանա

© страница Aram Mp3 в сети Facebook / Ивета Мукучян и Арам МP3
Ивета Мукучян и Арам МP3 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իվետա Մուկուչյանի և Արամ MP3–ի «Դաշտերով» նախագծում ժողովրդական երգերը նոր ու ժամանակակից երանգ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 29  հունիսի – Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հայտնի երգչուհի, «Եվրատեսիլ– 2016»–ի մասնակից Իվետա Մուկուչյանը հայտնի շոումեն և երգիչ Արամ MP3–ի հետ համատեղ նոր նախագիծ է իրականացնում։ «Դաշտերով» նախագծի շրջանակում ավանդական հայկական երգերը նոր մեկնաբանություն են ստանում։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Արամ MP3–ին նշեց, որ նախագծի նպատակն է հայկական ժողովրդական երգերն ավելի հասանելի դարձնել երիտասարդների համար։

«Մենք փորձեցինք նոր շունչ տալ հայկական ժողովրդական երգերին, որպեսզի դրանք հնչեն այն վայրերում, որտեղ հավաքվում է  երիտասարդությունը, օրինակ` ակումբներում։ Ամբողջ աշխարհում փորձում են ազգայինը պահպանել` նոր մշակումներ անելով, քանի որ նոր սերունդը ժամանակին համընթաց է քայլում։ Կարծում եմ` ալբոմը հաջողված կլինի, քանի որ մենք արդեն շատ մեծ արձագանք ենք ստացել, մանավանդ` սփյուռքահայերից», – ասաց երաժիշտը։

Սկզբում Արամն ու Իվետան աշխատել են «Դաշտերով» երգի վրա, հետո Արամի մոտ գաղափար է ծնվել մյուս ժողովրդական երգերի ռեմիքսներ էլ ստեղծել։ Նախագծի վրա աշխատել են գրեթե մեկ տարի։

«Ալբոմում ներառվել են հայտնի երգեր` «Հմայակ», «Ղափամա», «Նինո», «Նազան իմ յարը», «Յարմ գորանի», «Ծիրանի ծառ», «Ալ էղնիմ» և այլն։ Ընդհանուր առմամբ` ութ երգ։ Ամեն չորեքշաբթի կամ հինգշաբթի մենք մեկական երգ հրապարակում ենք համացանցում», –նշեց երգիչը։

Երգերը մշակել են Dj Serjo–ն և հենց ինքը` Արամը։

Իվետան ֆեյսբուքյան էջում արդեն հրապարակել է առաջին` «Ալ էղնիմ» կատարումը և նշել, որ որ ամբողջական ալբոմի տևողությունը 40 րոպե է։

Русская версия

Լրահոս
0