00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Փուլ չեկող աշխարհը, «սև կատուները» և Ծառուկյանի փողը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է հունիսի 29-ի մամուլի տեսությունը

«168 ժամ». Աշխարհը փուլ չի գա

«168 ժամ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ տվյալ դեպքում ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը՝ «Արեւելյան գործընկերությունը» հակառուսական գործիք դարձնելու վերաբերյալ, անգամ ակնարկ չէ, այլ բաց տեքստով հայտարարություն է՝ ուղղված հայկական կողմին, քանի որ Հայաստանը շարունակում է, ինչպես հայտնի է, «կիսվել» Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ, եւ խոսակցություններն այն մասին՝ վերադառնա՞լ դեպի ԵՄ, թե՞ մնալ ռուսական ուղեծրում, հայկական հասարակությունում շարունակվում են։

Իսկ ամենագլխավորն այն է, որ նոյեմբերին սպասվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, այսինքն՝ Սերժ Սարգսյանը կանգնած է ընտրության առաջ՝ ստորագրե՞լ, թե՞ չստորագրել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը։ Ես կարծում եմ, որ նա ավելի շուտ չի ստորագրի։

Уничтожение санкционной продукции - Sputnik Արմենիա
Ռուսաստանը ԵՏՄ երկրներին առաջարկել է ոչնչացնել ապօրինի մթերքը

Ձեր ակտուալ օրակարգի բովանդակությանը, թե վերջին շրջանում ինչ է քննարկվում Հայաստանում, նույնն է՝ շահավե՞տ է Հայաստանին ԵՏՄ-ում լինելը, թե՞ ոչ։ 2016թ. ՀՀ տնտեսությունը գրեթե 0-ական աճ է ունեցել»,- «168 ժամ»-ին ասել է Ռուսաստանի քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը՝ մեկնաբանելով, թե ում է ուղղված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ «Արեւելյան գործընկերությունը» հակառուսական նախագծի վերածելու ցանկացողներ կան, որ այդ ծրագիրն օգտագործվել է, որպեսզի թիրախային երկրները կեղծ ընտրության առաջ կանգնեցվեն։

Ըստ նրա՝ Ռուսաստանը ցույց է տալիս, որ հարգում է Հայաստանին՝ որպես գործընկեր, համարում է, որ Հայաստանն իրավունք ունի ինքնուրույն իրականացնել իր ներքին ու արտաքին քաղաքականությունը, ունի լիակատար ինքնիշխանությունը, որը Ռուսաստանը ոչ մի դեպքում չի սահմանափակի: «Հասկանալի է, որ Հայաստանը կարող է ստորագրել համաձայնագիրը, եւ, մեծ հաշվով, աշխարհը փուլ չի գա, Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն խզվի, բայց այստեղ կարեւոր է, թե ինչ բնույթ են կրելու այդ հարաբերությունները»,- հայտարարել է նա.

«Հայկական ժամանակ». Ծառուկյանը փող չի տվել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ատլանտայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է ոչ ընտանեկան պատճառներով: Նա դիմում էր ներկայացրել հունիս ամսվա սկզբին՝ նշելով, որ խնդրում է ազատել իրեն աշխատանքից դստեր հիվանդության պատճառով: Սակայն նրա հեռանալուց ի վեր խոսակցություններ են պտտվում, թե «ընտանեկան խնդիրներ» ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը: Ըստ խոսակցությունների՝ իրական պատճառն այն է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն`ի դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի, նրան նյութական միջոցներ է խոստացել, սակայն չի կատարել խոստումը:

Депутаты парламента выбирают спикера - Sputnik Արմենիա
«Ծառուկյան» դաշինքում վերադասավորումները շարունակվում են

Մկրտչյանն աշխատանքի էր հրավիրվել հենց Ծառուկյանի կողմից: Նա հավաքականը գլխավորել էր 2017 թվականի հունվարին: Նրա գլխավորությամբ թիմը 3 բրոնզե մեդալով վերադարձավ մայիսին Սերբիայում տեղի ունեցած Եվրոպայի 2017 թվականի առաջնությունից եւ դրանից գրեթե անմիջապես հետո Մկրտչյանը հեռացավ:

Մասնագետի հեռանալը հայտնի դարձավ հունիսի 10-11-ը Վրաստանում տեղի ունեցած միջազգային մրցաշարի ընթացքում: Մրցաշարին հետեւողները նկատել էին նրա բացակայությունը Թբիլիսիում: Ինքը՝ Մկրտչյանը, այդ առիթով մեկնաբանություններ չէր տալիս: Ըմբշամարտի ֆեդերացիան նույնպես լռում էր, և պաշտոնական ոչ մի տեղեկություն այն մասին, որ գլխավոր մարզիչը թիմի հետ մրցավայրում չկար: Ֆեդերացիան այդ մասին հայտարարեց միայն օրեր անց:

Նման խոսակցությունները Ծառուկյանի անվան շուրջ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են: Երբեմն, խոսակցություններ են պտտվում, թե նա չի վճարում մարզիկներին խոստացած գումարները: Իհարկե, մարզիկները դրանք չեն հաստատում, քանի որ ֆինանսական կախում ունեն մեկ մարդուց, որը, ըստ էության, միանձնյա ղեկավարում է ազգային սպորտը»:

«Հրապարակ». ԲՀԿ նախկին՝ բախտը ՀՀԿ-ի հետ փորձած պատգամավորներին հիասթափություն է սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ից դուրս մնացած և իրենց բախտը ՀՀԿ-ի հետ փորձած պատգամավորների խմբին դառը հիասթափություն է սպասվում։ Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի ցանկանում աշխատանքով ապահովել կամ ինչ-որ կարգավիճակ տալ նախկին պատգամավորներին, որոնք ընտրություններում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվեցին, բայց չանցան ԱԺ՝ Մարտուն Գրիգորյանին, Արագած Ախոյանին, Բազմասեր Առաքելյանին եւ այլոց։

Ի դեպ, մեզ տեղեկություններ են հասել, որ նման անտարբերությունից հիասթափված Արագած Ախոյանը մտերիմների շրջանում անգամ արտագաղթելու կամ առժամանակ այլ երկրում բնակություն հաստատելու ու գործելու ցանկություն է հայտնել։

Девятый съезд партии Процветающая Армения. Ишхан Закарян - Sputnik Արմենիա
ԲՀԿ- ն անկեղծության կոչ է անում

«Ինչպես բոլոր մարդիկ, ես էլ իրավունք ունեմ, ասենք, հուզմունքս հաճախ բարձրաձայն արտահայտելու։ Նման մտադրություն, այո, ունեմ, բայց դրսում աշխատելը չի նշանակում արտագաղթել։ Համենայնդեպս, հիմա ազատ մարդ եմ եւ փորձում եմ առաջնորդվել արդեն ոչ թե ընդհանուր շահերով, այլ անձնական շահերի հետեւից եմ ստիպված ընկնել, որպեսզի մտածեմ ընտանիքիս եւ իմ բիզնեսի, գործերի մասին, դրա համար, այո, չի բացառվում, որ որոշակի աշխատանքներ կատարեմ, ասենք, հարեւան երկրում։ Ի՞նչ կա որ, ես դրա իրավունքը լրիվ ունեմ»,- մեզ հետ զրույցում ասել է նա։

Հիշեցնենք, որ Ախոյանը երկար տարիներ աշխատանքներ էր տանում Արեւմտյան Հայաստանում եւ ասում էր, որ պատգամավորի կարգավիճակն իրեն պետք է հայկական շահերը Թուրքիայի տարածքում պաշտպանելու համար»:

«Առավոտ». Հայկական գորգը գրավել է զբոսաշրջիկներին

Թերթը գրում է, որ զբոսաշրջիկների մասին պաշտոնական թվերն ու կանխատեսումները վիճարկելի են, բայց որ ամռան ամիսներին հոսքը մեծանում է Երևանում, փաստ է:

Էզոտերիկ տուրիզմը հայաստանում ինչ հեռանկար ունի - Sputnik Արմենիա
Էզոթերիկ զբոսաշրջությունը Հայաստանում

Հատկապես կենտրոնում հաճախ կարելի է հանդիպել ինչպես եվրոպացիների ու նախկին խորհրդային տարածքի երկրներից ժամանած զբոսաշրջիկների, այնպես էլ իրանցիների, որոնք մեր երկրում զգում են՝ինչպես իրենց տանը:

Զբոսաշրջիկները հետաքրքրված են լինում հատկապես այդ հաստատություններով, որոնք հայկական շունչ կամ բաղադրիչ ունեն, Հյուսիսային պողոտայի բարձրահարկերով նրանց չես զարմացնի: Իսկ Աբովյան փողոցում գորգի խանութի մուտքի մոտ նրանք հաճախ են կանգնում: Պատճառը հենց փողոցում դրված դազգահն է, որի առաջ նստած երիտասարդ աղջիկները գորգ են գործում: Զբոսաշրջիկները ոչ միայն ուշիուշով հետևում են նրանց աշխատանքին, այլև հարցեր տալիս, հեռախոսով նկարում:

Լրահոս
0