ՄԻՊ աշխատակիցներն այցելում են «Սասնա ծռերի» անդամներին

© Sputnik / Asatur Yesayants / Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՄԻՊ աշխատակիցներն այցելում են քրեակատարողական հիմնարկներում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին՝ պարզելու նրանց նկատմամբ բռնությունների մասին հաղորդումների իսկությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գիշերվանից մինչև այժմ այցեր են իրականացնում քրեակատարողական հիմնարկներում գտնվող Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին, Սմբատ Բարսեղյանին և Գագիկ Եղիազարյանին։

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին հաղորդումներ են ստացվել նրանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

«Այս մասին հրապարակային հայտարարություններ են արել նաև նրանց փաստաբանները»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսածի ու արձանագրածի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմը հանդես կգա հայտարարությամբ։

Լրահոս
0