00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական պատը մեր փշալարին վնաս չէ….

© Sputnik / Armenuhi MkhoyanСело Айкадзор на армяно-турецкой границе
Село Айкадзор на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-թուրքական պետական սահմանի 8 կմ երկարությամբ հատվածը սահմանակից է Հայկաձոր համայնքին, որի բնակիչները հանդ են գնում անցաթղթով։ Նրանք առաջին անգամ Sputnik Արմենիայից լսեցին, որ Թուրքիան որոշել է պատ կառուցել թուրք–հայկական սահմանին։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի և Մանազկերտի շրջաններից 1829-1830 թվականներին գաղթած ղոշավանքցիները (համայնքի բնակիչները սովորության համաձայն այսպես են կոչում իրենց) տարիներ շարունակ քնում ու զարթնում են սահմանամերձ գյուղի կարգավիճակով. փշալարերով շրջապատված սահման, սեփական հանդն ու արոտն անցնելու համար հատուկ անցաթուղթ:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀայկաձոր գյուղը
Հայկաձոր գյուղը - Sputnik Արմենիա
1/5
Հայկաձոր գյուղը
© Sputnik / Armenuhi MkhoyanՀայկաձոր գյուղը
Հայկաձոր գյուղը - Sputnik Արմենիա
2/5
Հայկաձոր գյուղը
© Sputnik / Armenuhi MkhoyanՀայկաձոր գյուղը
Հայկաձոր գյուղը - Sputnik Արմենիա
3/5
Հայկաձոր գյուղը
© Sputnik / Armenuhi MkhoyanՀայկաձոր գյուղը
Հայկաձոր գյուղը - Sputnik Արմենիա
4/5
Հայկաձոր գյուղը
© Sputnik / Armenuhi MkhoyanՀայկաձոր
Հայկաձոր - Sputnik Արմենիա
5/5
Հայկաձոր
1/5
Հայկաձոր գյուղը
2/5
Հայկաձոր գյուղը
3/5
Հայկաձոր գյուղը
4/5
Հայկաձոր գյուղը
5/5
Հայկաձոր

Գյուղը նախկինում ունեցել է Կարմիր վանք, Կզըլքիլիսա, Ղզըլքիլիսա, Ղոշավանք կամ Ղուշավանք անվանումները: Հայկաձոր է վերանվանվել 1950 թ-ին: Գյուղում պահպանվել է Սարգիս եպիսկոպոսի կառուցած ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (985թ.), որի մոտից պարզ երևում է Ախուրյանի ափն ու թուրքական սահմանային դիտակետերը:

Գյուղի դիմաց, Ախուրյանի աջ ափին գտնվում է Հոռոմոսի վանքը, որի թուրքերեն անունից առաջացել է գյուղի նախկին անունը` Ղոշավանք: Նախկին գյուղը տեղակայված է այսօրվա գյուղից դեպի 300-400մ հարավ-արևմուտք:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀայկաձոր
Село Айкадзор на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Հայկաձոր

Այն, որ Թուրքիան թուրք-սիրիական սահմանին պատ կառուցելուց հետո որոշել է նմանատիպ պատ կառուցել նաև Հայաստանի և Իրանի սահմաններին, հայկաձորցին առաջինը լսեց Sputnik Արմենիայից:

Լսեց ու զարմացավ՝ թուրքական իշխանությունն ինչո՞ւ է որոշել հայ-թուրքական սահմանին կառուցել պատ: Սահմանային անվտանգության համակարգերով կահավորված պատն ինչի՞ համար է: Տարածքը հայկական կողմից հսկում են ռուս սահմանապահները, այն էլ՝ շատ լավ:

«Հողատարածքի շուրջ 600 հա վարելահողը գտնվում է սահմանի ներսում: Հայկաձորցին իր հողը վարելու համար պետք է ունենա անցաթուղթ՝ Խարկովի ու Ջրափիի ուղեկալներից անցնելու ու սեփական հողը վարելու համար, այն էլ՝ միայն օրվա լուսավոր ժամերին, իսկ թուրքական կողմից նման խիստ հսկողության չկա. նրանք ոչ միայն ազատ անցուդարձ են անում, հողը մշակում, այլև անասուններին են արածացնում ու նույնիսկ լողանում»,- նշեց Հայկաձոր համայնքի ղեկավար Սեյրան Սմբատյանը՝ այդ քայլն անիմաստ համարելով:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍեյրան Սմբատյան
Сейран Смбатян - Sputnik Արմենիա
Սեյրան Սմբատյան

Տիկին Հասմիկն էլ վստահեցրեց` Թուրքիան իր այդ քայլով մեզ կպաշտպանի։

«Ինքն է, որ ազատ ինչ ուզում, անում է ու խախտում է սահմանը: Պատ է սարքում՝ թող սարքի, մինչ այս էլ ենք հեռադիտակով մեր երկրին նայել, հիմա էլ պատը թող սարքեն մենք էլ եկեղեցու գմբեթից հեռադիտակով մեր հողերին կնայենք,- ասաց տիկին Հասմիկը՝ մեջբերելով հայտնի ասացվածքը,– կսեն՝ գող, սիրտը դող, ըդոր համար էլ բետոնից պատ կսարքե»։

© Sputnik / Armenuhi MkhoyanՀասմիկ Հարությունյան
Житель села Айкадзор Асмик Арутюнян - Sputnik Արմենիա
Հասմիկ Հարությունյան

Հայկաձորցին ասում է, որ նույնիսկ Թուրքիայի չորքոտանի անասունն է սահմանախախտ: 1994 թվականից մինչ օրս հայկաձորցին իրավունք չունի սահմանային հատվածում անասուններն արածեցնելու տանել, թեև գյուղում անասունների համար խոտածածկ տարածքներ չկան, իսկ փշալարից այն կողմ հրաշք արոտավայրեր կան, իսկ Թուրքիայի կողմում անասուններն ազատ արածում են:

«Պատն ինչերի՞ն է պետք, միևնույն է՝ այս սահմանը, որ կա, արդեն իսկ պատ է, Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություն էլ չկա: Ի՞նչ է՝ մեզնի՞ց է վախենում, մե՞նք ենք ահաբեկիչ, մենք սահմանին ամենամոտ գյուղն ենք, մենք ի՞նչ գիտենք, թե զենքն ինչ է, մենք հող մշակող մարդ ենք: Հայաստանը Թուրքիային ի՞նչ պետք է անի որ»,- նշեց գյուղի բնակիչ Հովիկ Աբրահամյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀովիկ Աբրահամյան
Житель села Айкадзор Овсеп Маргарян - Sputnik Արմենիա
Հովիկ Աբրահամյան

Եթե Թուրքիան որոշել է սահմանի երկայնքով պատ կառուցել ՝ հայկաձորցուն այդ փաստը չի անհանգստացնում. բետոնե պատ, թե փշալար՝ տարբերություն չկա, միայն թե ծիծաղելի է համարում թուրքական կողմի այն պնդումը, թե սահմաններին պատերը կառուցվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում:

Լրահոս
0