Վիգեն Սարգսյանը մեկնել է Բրյուսել

© Sputnik / Asatur YesayantsВиген Саркисян
Виген Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ պաշտպանության նախարարը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 29-ին մեկնել է Բրյուսել` ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում տիրող իրավիճակը և Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված` ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող առաքելության հետագա գործողությունների ծրագիրը:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումներ ՆԱՏՕ-ի, ԵՄ և գործընկեր երկրների պաշտոնյաների հետ:

Русская версия

Լրահոս
0