00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական կեղծ դիպլոմների թեման շարունակվում է. ովքե՞ր են «դիպլոմակիրները»

Բաժանորդագրվել
Հայաստանում տրվող բժշկական կեղծ դիպլոմների թեման ավելի արդիական դարձավ Իսրայելի առողջապահության նախարարության այն հայտարարությունից հետո, որ հայկական բուհերի տված դիպլոմները կեղծ են։ Ազգային անվտանգության ծառայության բացահայտած 20 կեղծ դիպլոմների մեծ մասը տրվել է ԱՄՆ–ի և Վրաստանի քաղաքացիներին։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Կեղծ դիպլոմներ տալու փաստով քրեական գործերը հարուցվել են իսրայելական մամուլում հրապարակված հայտարարություններից առաջ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից։

Бормашина - Sputnik Արմենիա
Հայաստանը կեղծ դիպլոմնե՞ր է տալիս ատամնաբույժներին

Ավելի վաղ Իսրայելի առողջապահության նախարարությունը դիմել էր ոստիկանությանը` խնդրելով ստուգել հայկական նմուշի փաստաթղթեր ունեցող որոշ ատամնաբույժների դիպլոմների վավերականությունը։ Իսրայելի առողջապահության նախարարությունն ավելի քան երկու տարի է` չի հաստատում հայկական բուհերի տրամադրած հարյուրավոր դիպլոմները։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից, Հայաստանի ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել երեք ոչ պետական բուհերի ռեկտորների դեմ, որոնք կեղծ դիպլոմներ են տվել դասախոսությունների չհաճախած, ընթացիկ ու ավարտական քննությունները չհանձնած անձանց։ Պարզվել է, որ այդ անձանցից միայն մեկն է Իսրայելի քաղաքացի եղել։

ԱԱԾ-ի տվյալների համաձայն` այդպիսի դիպլոմներ տրվել են Հայաստանի 2 քաղաքացու, Իրանի 1, ԱՄՆ-ի 8, Ուզբեկստանի 1, Ռուսաստանի 1, Վրաստանի 5 քաղաքացու։

Մեղադրական որոշմամբ երկու գործերը դատարան են ուղարկվել։ Ռեկտորները ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով և 214 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղավոր են ճանաչվել։ Երրորդ գործի քննությունը շարունակվում է։

Медицинская техника. МРТ - Sputnik Արմենիա
Իսրայելում դժգոհում են Հայաստանում ստացած բժշկական կրթության որակից. ԵՊԲՀ արձագանքը

Բացի երեք ռեկտորներից, քրեական գործով (200-րդ հոդվածի առաջին մասով) անցում է ՀՀ և ԱՄՆ քաղաքացի, որն առևտրային կաշառք տալով, ըստ էության միջնորդ է հանդիսացել ԱՄՆ քաղաքացիների համար դիպլոմներ ստանալու հարցում, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Երկու դեկանների, ինչպես նաև թվով երկու այլ անձանց նկատմամբ «որոշում է կայացվել գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, քանի որ նրանք աջակցել են հանցագործությունը բացահայտելուն»։

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության կողմից այս տարվա փետրվարի 17-ին միջնորդագիր է ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ոչ պետական ԲՈՒՀ-երում հայտնաբերված խախտումները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։

ԱԱԾ-ից հայտնեցին, որ ստուգում են 20 շրջանավարտների տվյալները՝ նրանց ավարտական դիպլոմների վավերականության հարցը քննարկելու համար։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգում ներկայացված տեղեկության համաձայն` խոսքը «Պրոգրես-համալսարան» ԱԿ-ի և «Երևանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսագիտական համալսարան» ՍՊԸ-ի ռեկտորների մասին է։

Առաջին դեպքում դիպլոմ է տրվել ԱՄՆ-ում բնակվող 7 մարդու, ինչի համար ռեկտորը 5900 դոլարի չափով կաշառք է ստացել, ինչպես նաև չհավատարմագրված դիպլոմ է փոխանցվել Իրանի քաղաքացուն։ Երկրորդ դեպքում ռեկտորը դիպլոմ է տվել 10 տարի առաջ համալսարանից դուրս մնացած անձին։ Դրա դիմաց ռեկտորը ստացել է 900 հազար դրամ։

Լրահոս
0