00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահ Սարգսյանը վստահության քվեն տվեց վարչապետ Կարեն Կարապետյանին

Բաժանորդագրվել
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց կառավարության նիստին։ Առաջնահերթության կարգով նա շնորհավորեց կառավարության անդամներին պաշտոններում վերանշանակվելու առթիվ, այնուհետև անդրադարձավ նախանշված ծրագրերին։ Նախագահը առանձնակի շեշտեց, որ վստահում է կառավարության կազմին։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով կառավարության 2017-2022 թվականների ծրագրին, նշեց, որ առկա են բոլոր հնարավորությունները սկսած ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։ Նախագահն ընդգծեց, որ կառավարության ծրագրի հաստատմամբ` կարելի է ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը։

«Անցած ընտրություններում Հանրապետականը ստացավ անհրաժեշտ վստահության քվեն իր աշխատանքը շարունակելու համար: Մեր ստացած մանդատը բավարար էր միայն Հանրապետականի ուժերով կառավարություն ձևավորելու համար: Սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձևաչափով համագործակցությունը: Հայ Հեղափոխական Դաշնակցության մեր գործընկերների հետ միասին մենք ձևավորել ենք մի կառավարություն, որը վստահ եմ` ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները»,- ասաց նախագահը։

Միասնական և կուռ աշխատել. այս հորդորով նախագահը դիմեց կառավարության կազմին։

«Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը»,- ասաց երկրի ղեկավարը։

© Photo : official site of the President of RAԿարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը
Серж Саргсян и Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը

Նախագահի խոսքով` Հանրապետականը պատրաստ է աշխատել բոլոր կառուցողական ուժերի հետ, բայց այդ դեպքում կան նախապայմաններ` պահպանել քաղաքավարության և բարեկրթության նորմերը։

«Ընդ որում ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում, հատկապես, եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավելու իրավիճակը»,-ասաց նախագահը։

Սարգսյանը հիշեցրեց, որ սահմանադրության վերափոխման անցումային շրջանում ենք։ Դա իր հերթին նշանակում է, որ մինչև մյուս տարվա ապրիլի կեսը պետք է կատարվեն բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ: Դրա համար նախագահը անհրաժեշտ համարեց նպատակասլաց աշխատանքը։

«Թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը: Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության՝ վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը: Ձեզնից յուրաքանչյուրն անձամբ պետք է չափանիշներ սահմանի և օրինակ ծառայի ուրիշների համար: Ձեզնից է կախված ոչ միայն ձեզ վստահված ոլորտի, այլև մեր ընդհանուր առաջընթացը: Դուք եք սահմանելու այդ առաջընթացի դինամիզմն ու տեմպը»,-ասաց երկրի ղեկավարը։

ՀՀ նախագահը շեշտեց, ոչ թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի և հովանավորչության վերացումը: Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ հասարակության համար:

«Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն իսկապես դժվար է, սակայն նաև՝ հետաքրքիր: Ակնկալում եմ, որ դուք շահախնդրությամբ և պատվախնդրությամբ կլուծեք այս կարևոր պահին մեր ծրագրերի իրականացմանը և մեր բոլորի առջև ծառացած խնդիրները: Մենք պետք է իրապես լծվենք այս աշխատանքներին: Հավատում եմ, որ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է դա ամբողջովին անել»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Նախագահի ելույթի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ բարդ ճանապարհ են բռնել, բայց նաև վստահություն հայտնեց, որ նախանշված ծրագրերը կիրագործեն։

Նախագահն էլ հավելեց` եթե հեշտ լիներ, մինչև օրս բոլոր խնդիրները լուծված կլինեին։

Նախագահ Սարգսյանը հեռացավ` բոլորին մաղթելով արդյունավետ աշխատանք։

Լրահոս
0