Booking.com–ը դադարեցրել է գործունեությունը Ղարաբաղում. Հայաստանի ԱԳՆ–ն պարզում է պատճառը

© Личная страница в ФБ / Тигран Балаян
Тигран Балаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանի բողոքից հետո հյուրանոցների առցանց ամրագրման Booking.com համակարգը դադարեցրել է գործունեությունը Ղարաբաղում։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն ստուգում է Ղարաբաղում Booking.com հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի գործունեության դադարեցման մասին տեղեկությունը։ Այս մասին Sputnik  Արմենիային ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Ես նույնպես կարդացել եմ այդ տեղեկությունը, այժմ այն ճշտվում է», – ասաց Բալայանը։

Նրա խոսքով` ստուգման գործընթացին միացել է նաև Հոլանդիայում գտնվող Հայաստանի դեսպանատունը, որը պետք է պարզի Booking.com–ի հետ կապված իրավիճակի մանրամասները։ Ընկերության գրասենյակը գտնվում է Նիդեռլանդներում։

Sputnik  Արմենիայի թղթակիցներն անձամբ փորձեցին ճշտել` Booking.com–ի ամրագրման համակարգը բաց է Ղարաբաղի հյուրանոցների համար, թե ոչ։  Համակարգը Ստեփանակերտի փոխարեն առաջարկեց ընտրել Գորիսում գտնվող մոտակա հյուրանոցները։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ Բաքվի դիմումի համաձայն` հյուրանոցների առցանց ամրագրման Booking.com համակարգը գործունեությունը դադարեցրել է Ղարաբաղում։ Դիմումի մեջ նշված է եղել, որ համակարգի գործունեության շարունակման դեպքում միջոցներ կձեռնարկվեն։

Русская версия

Լրահոս
0