Սելին Դիոնը կրկնօրինակել է Քիմ Քարդաշյանին

© theplace.ruСелин Дион
Селин Дион - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լուսանկարիչներն ուշիուշով հետևում են 49-ամյա Սելին Դիոնին (Celine Dion), որն այժմ Փարիզում է։ Երգչուհին իր արտասովոր կերպարով չի դադարում զարմացնել երկրպագուներին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik.  Հանրաճանաչ երգչուհի Սելին Դիոնի նոր կերպարը բուռն քննարկումների թեմա է դարձել։ Որոշ պարբերականներ նշում են, որ Դիոնը գերազանցել է ինքն իրեն ու ապացուցել, որ սթրիթսթայլի իսկական աստղ է։

Երգչուհին ուշադրության կենտրոնում է հայտնվել պիթոնի կաշվից կարված վերարկուի և անվերջանալի բոտֆորտների պատճառով, որոնք նա գնել է Balmain բուտիկից։ Այդ ամենի համար երգչուհին վճարել է ավելի քան 23 հազար դոլար։ Հյուրանոցից դուրս գալուց հետո Դիոնը տարբեր կեցվածքներ է ընդունել տեսախցիկների առջև։

© Legion-MediaՍելին Դիոն
Селин Дион в плаще из шкур рептилий - Sputnik Արմենիա
Սելին Դիոն

Երկրպագուներից շատերի կարծիքով`  Սելինն իր հագուկապով նմանվել է Քիմ Քարդաշյանին (Kim Kardashian)։ Հիշեցնենք, որ հոկտեմբերին (ի դեպ, նույնպես Փարիզում) Քիմը հանրությանը ներկայացել էր վերարկուով ու բոտֆորտներով։ Այս մասին գրում է Cosmopolitian–ը։

Ավելի վաղ աստղը զարմացրել էր իր «վագրանման» հանդերձանքով և կաշվե կոմբինիզոնով։

Русская версия

Լրահոս
0