Քայլեր՝ ուղղված օրգանական գյուղատնտեսության զարգացմանը

© Sputnik / Asatur YesayantsФестивале сельской жизни в Ереване
Фестивале сельской жизни в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արագածոտնի մարզում բացվել է «Ագրոլոգ» ընկերության օրգանական ուսումնաարտադրական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այսօր տեղի է ունեցել «Ագրոլոգ» ընկերության օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի պաշտոնական բացումը, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը:

Կենտրոնի հանդիսավոր բացմանը ներկա են եղել  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը և այլ պաշտոնատար անձինք:

«Օրգանական գյուղատնտեսությունը նպաստում է ոչ միայն ընդհանուր գյուղատնտեսության զարգացմանը, այլև կարևորվում է բնապահպանական և առողջապահական տեսանկյունից: Բացի այդ, ավելի բարձր շահութաբերություն է ապահովում գյուղացիական տնտեսությունների համար»,- նշել է նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ վերջերս մշակվել են ազգային ստանդարտներ, որոնցով կանոնակարգվում են ներքին սպառման համար օրգանական մթերքի արտադրման հիմնական ուղենիշները:

© Министерство сельского хозяйства РА«Ագրոլոգ» ընկերության օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի բացումը
«Ագրոլոգ» ընկերության օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի բացումը - Sputnik Արմենիա
1/3
«Ագրոլոգ» ընկերության օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի բացումը
© Министерство сельского хозяйства РА«Ագրոլոգ» ընկերության օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի բացումը
«Ագրոլոգ» ընկերության օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի բացումը - Sputnik Արմենիա
2/3

3/3

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, իր հերթին, նշել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը: Նրա խոսքով` Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար Եվրամիությունն, ընդհանուր առմամբ, տրամադրել է ավելի քան 25 մլն եվրո:

Уборка зерновых на Юге России - Sputnik Արմենիա
«Ռոստսելմաշ». մշակվում է Հայաստանի ագրոպարկի արդիականացման ծրագիր

Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը վստահություն է հայտնել, որ ավստրիական գործընկերների միջոցով Հայաստանի գյուղական բնակավայրերում այլ ծրագրեր ևս կիրականացվեն:

Հյուրերը շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել օրգանական սննդամթերքի վերամշակման արտադրամասին, նորարարական ջերմոցին, սառնարանային տնտեսությանը, հայկական օրգանական արտադրանքի նորաբաց խանութին և այլն:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև հայկական օրգանական արտադրանքի բացօթյա ցուցահանդես-վաճառք, որի հիմնական նպատակն է նպաստել մարզում էկոտուրիզմի զարգացմանը և հարակից համայնքների տնտեսական ակտիվության բարձրացմանը:

Լրահոս
0