Ասուլիս. «Անասնապահության զարգացումը խոչընդոտող էկոլոգիական խնդիրները»

© Sputnik / Asatur Yesayants / Ованнес Степанян и Тигран Егоян
Ованнес Степанян и Тигран Егоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հուլիսի 3–ին, ժամը 12։00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` «Անասնապահության ոլորտի զարգացմանը խոչընդոտող էկոլոգիական խնդիրները» թեմայով։

Սփյուռքահայ ներդրող Օհաննես Ստեփանյանը երկու գյուղատնտեսական ծրագիր է ներկայացրել կառավարությանը ու հավանություն ստացել։ Ծրագրերը սկսել են իրագործել. մեկը` ԶԳԱՀ (Զբոսաշրջություն գյուղական անասնապահական համայնքներում), Վայոց Ձորի մարզում, մյուսը` «Գեղաստղ», Գեղարքունիքի մարզում։

Վայոց ձորում, սակայն, խնդիրներ են առաջացել։

Ծրագիրը սկսել է գործել 4 տարի առաջ Շատին համայնքում, որտեղ այսօր գետի 32 կմ հատվածում աշխատում է 19 ՀԷԿ՝ սպառնալով տեղանքի էկոհամակարգին։ Դրա հետևանքով Շատին գետն այնքան է նոսրացել, որ ափերին կարմրախայտեր են թափված ու գարշահոտություն է տարածվում։

Բացի այդ, անասնագոմի դիմաց ժայռաբեկորներ են լցրել, որոնք խանգարում են անասուններին արոտավայր դուրս գալ։

Ասուլիսի բանախոսներն են`

ԶԳԱՀ և «Գեղաստղ» ծրագրերի հեղինակ Օհաննես Ստեփանյան,

Անասնապահ և անասնաբույժ Տիգրան Եղոյան։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։

Հասցե` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Լրահոս
0