Հայաստանն անվտանգությանն առնչվող մոտեցումներ է ներկայացրել Բրյուսելում

© Сайт Минобороны Армении / Заседание министров обороны стран-участниц миссии НАТО в Афганистане "Решительное содействие" (Resolute Support) в Брюсселе
Заседание министров обороны стран-участниц миссии НАТО в Афганистане Решительное содействие (Resolute Support) в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Բրյուսելում կայացած նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Աֆղանստանում, և ընդհանրապես տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման Հայաստանի Հանրապետության մոտեցումներն, ինչպես նաև առաջարկել որոշակի լուծումներ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։

Նիստի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ներկայացվել է Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների շրջանակը, տեսակետներ են փոխանակվել դրանց իրականացման գործում ՆԱՏՕ-ի օժանդակության հնարավորությունների վերաբերյալ։

© Сайт Минобороны Армении / Վիգեն Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը
Виген Сракисян с заместителем генерального секретаря НАТО Роуз Геттемюлле - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը

Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Միխայիլ Կոստարակոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության ռազմական օղակների միջև համագործակցության հաստատման հնարավորությունն ու հեռանկարները։

Քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Քարնեգի հիմնադրամի եվրոպական մասնաճյուղում հանդիպում է ունեցել մի շարք միջազգային հետազոտական կենտրոնների փորձագիտական անձնակազմի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Русская версия

Լրահոս
0