Երբ երեխաները կենդանացնում են տիկնիկներին. «Խոսող խաղալիք» փառատոնը մեկնարկեց

© Sputnik / Asatur Yesayants / Семья- куклы
Семья- куклы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Խոսող խաղալիք» մանկական փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ անվանի տիկնիկագործների պատրաստած տիկնիկների ցուցահանդեսով:

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Առավոտից Միսաք Մանուշյանի անվան պուրակում տիկնիկներն իրենց տեղերն էին զբաղեցնում, իսկ մյուս կողմում էլ երեխաները երգուպարի վերջին վարժանքներն էին կատարում:

© Sputnik / Asatur Yesayants / «Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոն
«Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոն - Sputnik Արմենիա
1/3
«Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոն
© Sputnik / Asatur Yesayants / «Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոն
«Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոն - Sputnik Արմենիա
2/3
«Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոն
© Sputnik / Asatur Yesayants / «Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոն
«Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոն - Sputnik Արմենիա
3/3
«Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոն
1/3
«Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոն
2/3
«Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոն
3/3
«Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոն

Ուղիղ 11:00-ին մեկնարկեց «Խոսող խաղալիք» մանկական փառատոնը: Մինչև 21:00-ն երեխաներն ու նաև նրանց ծնողները կարող են ժամանել պուրակ և ծանոթանալ տիկնիկագործության հմտություններին ոչ միայն դիտողի, այլև գործողի կարգավիճակում:

««Երևանյան ամառ» միջոցառումների եռամսյա ծրագրի շրջանակում սա ամենագունագեղ և ուրախ միջոցառումներից է։ Ժամը մեկ երեխաները հնարավորություն են ունենալու սեփական ձեռքերով պատրաստել թղթից մինչև տեքստիլային տիկնիկներ։ Իսկ հետո իրենց ստեղծագործությունները կտանեն տուն»,- պատմեց Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրեն Նարե Արամյանը։

Նրա խոսքով` երեխաները, նման միջոցառումների մասնակցելով, նաև կարողանում են հասկանալ` ինչպիսի հնարավորություններ կարող են ունենալ արտիստիկ ոլորտներում։

© Sputnik / Asatur Yesayants / Նարե Արամյան
Наре Арамян - Sputnik Արմենիա
Նարե Արամյան

Այն ընթացքում, երբ երեխաները երգում ու պարում էին`ազդարարելով փառատոնի մեկնարկը, տիկնիկագործները խնամքով դասավորում էին իրենց ձեռքի աշխատանքները:

Ալլա Սարգսյանը պատմեց, որ ամեն անգամ տիկնիկները դասավորելիս կամ մի տեղ տանելիս պարտադիր խոսում է նրանց հետ, խորհուրդներ տալիս։

«Մաղթանքներ ու խորհուրդներ եմ տալիս,, որ իրենց լավ պահեն, ժպտան հաճախորդներին։ Պարտադիր պրոցես է տիկնիկների հետ խոսելը։ Պետք է սիրով պատրաստես տիկնիկը, այդ դեպքում այն շունչ է առնում»,- վստահեցրեց տիկնիկագործը։

Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ տիկնիկագործությունը մեր երկրում մեծ պահանջարկ չի վայելում, բայց քայլ առ քայլ զարգանում է։

© Sputnik / Asatur Yesayants / Ալլա Սարգսյան
Алла Саргсян - Sputnik Արմենիա
Ալլա Սարգսյան

Նշենք, որ «Խոսող խաղալիք» մանկական փառատոնն անցկացվում է 4-րդ անգամ։

Русская версия

Լրահոս
0